Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են․

«Հոկտեմբերի 4-ին, ժամը 09։20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը, տեսնելով ոստիկաններին, գետնին են գցել 3 փաթեթ։

Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ․ մարիխուանայի, շուրջ 1 կգ․150 գ. մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։

Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են»։




Լրահոս