ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն․ 44-օրյա պատերազմի 13-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

News.5tv.am-ը գրում է․ ««Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

9 հոկտեմբերի 2020, օր 13-րդ

Ինչու՞ էր Փաշինյանը, պատերազմի թեժ օրերին, խոսում փոխզիջումների մասին ու միաժամանակ էլ ընդգծում, թե Բաքուն մշտապես հրաժարվել է ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը։

Ճիշտ այն օրը, երբ վճռվում էր Հադրութի ճակատագիրը, ինչու՞ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հադրութին պատած վտանգների մասին որևէ խոսք չէին հնչեցնում, ավելին՝ շարունակում էին հորդորել չհավատալ ադրբեջանական աղբյուների, իրենց խոսքով՝ ապատեղեկատվությանը:

Այդ ի՞նչ նպատակով էր Արցախի նախագահի խոսնակը հերքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Ադրբեջանը գրավել է Հադրութը: Ինչու՞ էր նա ցնդաբանություն անվանում Ալիևի հայտարարությունը ու կեղծ տեսանյութ տարածում՝ իբր հավաստելով, թե այդ պահին Հադրութում է: Այն դեպքում, երբ ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն արդեն տեսանյութ էին տարածել, որում երևում էր, թե ինչպես է Հադրութում ծածանվում ադրբեջանական դրոշը:

Ի՞նչ հրահանգներ էին իրենց ղեկավարներից ստացել ՀՀ ՊՆ և Արցախի նախագահի խոսնակները, որ ողջ օրը հերքում էին ադրբեջանական հայտարարություններն այն մասին, թե Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերը ինտենսիվ ռմբակոծվում էին»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս