Պորտուգալիայի Վիլա-դու-Կոնդե քաղաքում հոկտեմբերի 7-14-ը կանցկացվի ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունը։
Հայաստանը կներկայանա ուժեղագույն կազմով։ Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ ու հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը, Տիգրան Աբրահամյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Միքայել Մաթոսյանը, Հովհաննես Հակոբյանը, Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Էրիկ Հովսեփյանը, Մարատ Հարությունյանը, Շահեն Առաքելյանը, Արթուր Խաչատրյանը, Հայկ Հարությունյանը, Դավիթ Կոջամանյանը, Գագիկ Հովհաննիսյանն ու Սյուզաննա Հարությունյանը։
ԱԱ-ից առաջ կկայանա նաև մինչև 14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ։ Գոռ Ավագյանի գլխավորությամբ հանդես կգան Արթուր Ալեքսանյանը, Միքայել Հարությունյանը, Արման Քոչարյանը, Նարեկ Ջանիբեկյանն ու Աշոտ Երիցյանը։