ՌԴ Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը, պատասխանելով լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ միավորվելու մասին կատակին, առաջարկել է վերջինիս ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն «Արտեկ» մանկական ճամբարի տնօրենը դառնալ:
Կոմկուսի ղեկավարի խոսքով՝ Ժիրինովսկին վաղուց էր ուզում այդ ճամբարը գնալ, և այնտեղ կլոր տարին աշխատելու պատրաստակամություն էր հայտնել:
Այսօր ավելի վաղ, Ծիծաղի օրվա կապակցությամբ, Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե վարկանիշի անկման պատճառով ՌԴԿԿ-ն լրիվ կազմով մտնում է ՌԼԴԿ, իսկ Գենադի Զյուգանովը 2016թ.-ին անցնում է թոշակի: