Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), Mercedes-Benz (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 թ.), Suzuki (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1993 թ.), «Nissan» (վարորդ՝ Ն. Ն., ծնված 1996 թ.) և Toyota (վարորդ՝ Ա. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնեը՝ Suzuki մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Դ.-ն (ծնված 1993 թ.) և Հ. Հ.-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները: