ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պլանավորված պարտություն․ 44-օրյա պատերազմի 14-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

yerevan.today-ը գրում է. 44-օրյա պատերազմում առաջին հումանիտար հրադադարը հայտարարվեց հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին, պատերազմի 14-րդ օրը, ՌԴ միջնորդությամբ։

Սա սկզբում հանրության մեջ մեծ և ոգևորիչ ազդեցություն ուենցավ, շատերի համար սա պատերազմի վերջ ազդարարող հայտարարություն էր, իսկ իրականում առաջին և հետագայում մյուս բոլոր հայտարարված հրադադարները ունենում էին ձևական բնույթ, ամեն անգամ կարծես ինչ-որ բան խանգարում էր։

Թշնամին շարունակում էր օգտագործել ԱԹՍ-ներ անգամ Սյունիքի մարզում։ Չնայած պայմանավորվածությանը, տարբեր ինտենսիվությամբ ընթանում էին մարտական գործողություններ, կրկին թշնամու թիրախում խաղաղ բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտն էր։

Իրականում հրադադարի սպասելն անիմաստ էր, քանի որ, ինչպես հետագայում պարզվեց, դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանն արդեն մերժել էր պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Այս օրերին թշնամին արդեն խոսում էր Հադրութի գրավման մասին, հայկական կողմը համառորեն հերքում էր։ Հադրութի համար մարտերի վերաբերյալ տարբեր տեղեկություններ և տեսակետներ կան։ Կարծիքներ կան, որ Հադրութը այս մի քանի օրը գտնվել է հայկական կողմի հսկողության ներքո, փաստը այդ օրվա նկարված կադրերն են, սակայն զուգահեռ ադրբեջանական դիվերսանտները եղել են քաղաքում։ Արդեն մի քանի օր անց գրավված Հադրութից թշնամին տեսանյութ հրապարակեց։

Հոկտեմբերի 10-ին, նախքան հրադարի հաստատումը, հայկական կողմի տարածած հաղոդագրության համաձայն, հակառակորդը Հադրութ դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականցներել, և սպանել էր խաղաղ բակիչների, այնուհետև կրակի տակ է պահել Հադրութ քաղաքը։ Փաստ է արդեն, որ երբ Փաշինյանը հրաժարվել էր պատերազմը դադարեցնել, այդ ժամանակ Հադրութը չի եղել Ադրբեջանի վերահսկողության տակ, զոհերի թիվն էլ շատ ավելի քիչ էր թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինվորների շրջանակներում։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում:




Լրահոս