
Ռուսաստանի ԿԲ-ն հնարավոր վտանգ է տեսնում Ղրիմի տարածքում բանկերի աշխատանքի դադարեցման մեջ: Այս մասին հայտարարել է բանկի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Սիմանովսկին, հաղորդում է Банки.ру-ն:
«Հնարավոր վտանգ կա այն բանում, որ որոշ բանկեր և նրանց ներկայացուցչությունները չեն սպասարկում իրենց վարկառուներին», – ասել է Սիմանովսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինական կապիտալով առանձին բանկեր դադարեցրել են իրենց գործունեությսւնը Ղրիմում, և «Պրիվատ» բանկը դրա միակ օրինակը չէ: Սիմանովսկին նշել է, որ եթե կարգավորիչը վտանգ տեսնի վարկառուների և ավանդատուների համար, ապա «անմիջապես կարձագանքի» դրան: