ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին իրավապահներին է ահազանգել Տաթևիկ Թովմասյանը, որը հանդիսանում է Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղի» այլընտրանքային խնամքի ղեկավարը:
Ըստ ArmLur.am-ի՝ նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն և Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից և այլևս չեն վերադարձել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ մանկատան սաները գրություն են թողել եւ հայտնել են.
«Ես փախնում եմ ու հետ չեմ գալու, եթե ինձ փնտրեք ուրեմն իմացեք, որ չեք գտնի»:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մանկատան ղեկավարի դիմումը ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին։
Քնար Մանուկյան