ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական երկրները պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ցանկացած բանակցության անցկացումն անհնար է։ Այդ մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը հնարավորություն է տալիս «արգելափակել Ռուսաստանը և կոնսոլիդացնել Եվրամիությունը», սակայն, ըստ Քուրթուլմուշի, ԵՄ-ն չի կարողանում միասնական քաղաքական դիրքորոշում մշակել, ուժի դիրքերից էլ չի կարող գործել։

«Ուստի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարճ ժամանակում խաղաղ բանակցություններ սկսելու հիմնական սկզբունքը ԱՄՆ-ի կողմից իր դիրքորոշման վերանայումն է»,- ասել է թուրք խորհրդարանականը։

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների մասին՝ Քուրթուլմուշը հիշեցրել է, որ Անկարան չի մասնակցում այդ էմբարգոներին։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները վնաս են հասցրել ոչ միայն քաղաքական գործիչներին և ՌԴ ղեկավարությանը, այլև հասարակ բնակչությանը։




Լրահոս