
Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» համաժողովի շրջանակում՝ փոխանցում է ТАСС-ը։
«Շատ ենք հետաքրքրված BRICS-ին միանալով։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել կազմակերպությանն անդամակցելու համար»,- ասել է դիվանագետը։