
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակի շարժն ըստ ուսուցման ձեւի, ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի, 2023/2024 ուստարում։
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2023/2024 թվականների ուսումնական տարում առկա 53 ՀՀ պետական և մասնավոր բուհեր են ընդունվել 16 հազար 21 ուսանող։
Նշված ժամանակահատվածում ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 72 հազար 58 ուսանող։
2023 թվականին համալսարանն ավարտել է 13 հազար 560 ուսանող, ինչը ընդունվածների քանակի համեմատ գրեթե 3 հազարով քիչ է։
Ստացվում է, որ մեկ տարում ընդունվածների և ավարտածների բացարձակ թվերի արտադրյալը չի նպաստում ՀՀ բուհերում ուսանողների ավելացմանը։
Պատճառն այն է, որ տարեցտարի կրճատվում է բուհ դիմող ուսանողի թիվը։
Էմմա Միքայելյան