
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով ԱՄՆ պետքարտուղարությանը դիմած կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար:
Ավելի վաղ ԱՄՆԿոնգրեսի 60 անդամ՝ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ, նամակով դիմել էին պետքարտուղարությանը՝ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար»:
Հաջիևը կոնգրեսականներին մեղադրել է «հայկական լոբբիի հետ կապերի» համար: