Թիվի 5-ը գրում է. «Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
11 հոկտեմբերի 2020, օր 15-րդ
«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի». մի՞ թե, այս արտահայտության համար Արցախի նախագահը մի ամբողջ օր ասուլիսը հետաձգեց, թե՞ այլ պատճառներ էլ կային:
Ինչու՞ հենց այդ օրը Փաշինյանը հիշատակեց Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչների մասին: Եվ արդյո՞ք, ՊՆ մամուլի խոսնակի տարածած տեսանյութն իսկապես Հադրութում էր արված, թե՞ սա ևս հերթական շոուն էր:
Ինչու՞ Փաշինյանը որոշեց օրենքի ուժով լռեցնել մամուլին ու մեկ միլիոնը գերազանցող վարչական տույժեր սահմանել: Ինչու՞ տոտալ սահմանափակեցին մամուլը, այդ ի՞նչ տեղեկատվություն էր Փաշինյանը ցանկանում թաքցնել հասարակությունից:
Մանրամասները՝ Թիվի 5-ի տեսանյութում