Հայպետհիդրոմետ. Եղանակն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ:Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին ցերեկը տեղումները կպահպանվեն միայն արևելյան շրջաններում, երեկոյան ամենուրեք կդադարեն:Օդի ջերմաստիճանը 24-ին ցերեկը կնվազի 4-6, արևելյան շրջաններում 7-9 աստիճանով:Արդյունքում` նոյեմբերի 24-ին գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի լեռնային շրջաններում` -6…-11, Տավուշում` 0…-4, Լոռիում` -1…-6, Արագածոտնի նախալեռներում` 0…-3, Արարատյան դաշտում` 0…-3, Սյունիքի հովիտներում` -1…+3, Սյունիքի նախալեռներում -1…-5, Արցախում` 0…-3, Երևանում 0…-2 աստիճանի սահմաններում:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1…-6, Տավուշում` -3…+2, Լոռիում` 0…-5, Արագածոտնի նախալեռներում` +1…+4, Արարատյան դաշտում` +1…+4, Սյունիքի հովիտներում`-2…+2, Սյունիքի նախալեռներում` 0…-4, Արցախում` -2…+1, Երևանում +2…+4 աստիճանի սահմաններում:Այնուհետև նոյեմբերի 25-ին և 26-ին գիշերները օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 7-9 աստիճանով:Արդյունքում` նոյեմբերի 26-ին գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի լեռնային շրջաններում` -15…-20, Տավուշում` -9…-13, Լոռիում` -10…-15, Արագածոտնի նախալեռներում` -9…-12, Արարատյան դաշտում` -9…-12, Սյունիքի հովիտներում` -6…-10, Սյունիքի նախալեռներում -10…-14, Արցախում` -9…-12 , Երևանում -9… -11 աստիճանի սահմաններում:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -2…-7, Տավուշում` -4…+1, Լոռիում` -1…-6, Արագածոտնի նախալեռներում` -1…+2, Արարատյան դաշտում` 0…+3, Սյունիքի հովիտներում` -3…+1, Սյունիքի նախալեռներում` -1…-4, Արցախում` 0…-3, Երևանում +1…+3 աստիճանի սահմաններում:




Լրահոս