Հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր։

Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պագևներով:

Գրադարանների և գրադարանավարների օրը տարբեր անվանումներով (Գրադարանի օր, գրադարանավարի օր, ընթերցողի օր, գրադարանային շաբաթ և այլն) նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1828 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանացի գրադարանավար Կարլ Բենջամին Պրոյսկերը Գերմանիայում հիմնադրեց առաջին հանրային գրադարանը։

Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա գրադարանի օրվա առաջարկն արվել է 1997թ. հոկտեմբերի 24-ին Մանկապատանեկան գրքերի ընկերների իսպանական ասոցիացիայի և Մշակույթի նախարարության կողմից: Օրն ընտրվել է` ոգեկոչելու Սարաևոյի ազգային գրադարանի ոչնչացման հիշատակը, որը հրկիզվել է 1992 թվականին Բալկանյան պատերազմի ժամանակ։

Հայաստանում գրադարանավարները երեք տոն ունեն։ 2002թ. ապրիլից նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Ապա հուլիսի 4-ին նշվում է Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման օրը։ Եվ վերջապես հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը։




Լրահոս