ՖՈՏՈ․ Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team-ը կրկին ներկայացավ ընկերությունների խմբով, որի մասնակիցներին համախմբում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու և սեփական երկրի տնտեսության աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Team ընկերությունների խմբի ամենախոշոր Team Telecom Armenia-ն` նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի Wi-Fi 7 ծածկույթում ապահովում է մինչև 1500 Մբ/վ արագություն։ Ընկերությունը նաև ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը, որը, փոխարինելով ավանդական TV-սարքը, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Մոտ 1800 խաղերի շարքում են՝ Need for Speed, Call of Duty, Fortnite, Dota2, Cyberpunk 2077 և այլ սիրված խաղերը։

Team Systems-ի լուծումները ստեղծում են միջավայր, որտեղ «Խելացի տան» սարքավորումներն ու տեխնոլոգիաները գործում են աննկատ, բայց արդյունավետ: Team Systems-ը, HDL ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացրեց Smart Place-ը, որը ներառում է ավտոմատացման խելացի լուծումներ՝ նախատեսված տների, գրասենյակների և հյուրանոցների համար:

TeamPay ընկերությունը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ և հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել և կատարել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև վճարումների խմբերի ստեղծման պարզության և տվյալների անվտանգության միջոցով ապահովում է օգտագործման հարմարավետություն ու անվտանգություն։

«Դիջիթեքը տեխնոլոգիաների էպիկենտրոն է, որտեղ ծնունդով հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարար լուծումները, ստեղծելու նոր կապեր և գտնելու նոր գործընկերներ: Որպես տեխնոլոգիական ընկերություններին միավորող խումբ՝ Team-ը չէր կարող չմիանալ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառմանը թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից՝ խրախուսելու Հայաստանում տեխնոլոգիաների ու նորորարության զարգացումը»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Team ընկերությունների խմբի Team Solutions-ը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Team Energy նախագիծը, որը Հայաստանում ձևավորեց էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ, նույնպես DigiTec-ում է։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Ցուցահանդեսում է նաև Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից և կազմակերպել առաքում։

Team Telecom Armenia-ն, որպես DigiTec-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլև տրանսպորտային կապով՝ Հանրապետության հրապարակից դեպի DigiTec։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը։

 




Լրահոս