ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-16-ը խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Ժնեւ՝ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու համար:
Պատվիրակության կազմում ընդգրկված են՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը եւ ԱԺ այլ աշխատակիցներ:
Նշենք, որ հերթական անգամ պատվիրակության կազմում միայն իշխանության ներկայացուցիչներն են, ընդդիմությունը հերթական անգամ ընդգրկված չէ խորհրդարանական պատվիրակության կազմում: