
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությանը, որը չի ունեցել թույլտվություն:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ օրենսդրությամբ Երևանում հրավառություններն առհասարակ արգելված են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն։
«Մի քանի օր առաջ համերգի ժամանակ տեղի ունեցած հրավառության արձանագրումը ՆԳՆ-ի հետ պետք է քննարկել։ Սա այն միջոցառումներից էր, որ հրավառությունը վստահաբար թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում։ Բայց քանի որ չի եղել, խնդրում եմ՝ այս արձանագրությունը կազմենք անպայման»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում