
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է․ լրացավ նրա 72-ամյակը։
Կրեմլից հայտնում են, որ Պուտինն իր ծննդյան օրը կնշի աշխատանքային միջավայրում: Այսօր Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստ, որի շրջանակներում էլ նախատեսված են Պուտինի հանդիպումներն ԱՊՀ ղեկավարների հետ։ Եւ ՌԴ նախագահն իր ծննդյան օրը կնշի նրանց հետ։