
Երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա։ Կանցնենք միասնական վճարման համակարգին: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341 հազար 589 ուղևոր: Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում»,- ասել է Սեդրակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում