ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են` համեցեք, ու դուռը փակում են. դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ շենքի դիմաց. կարգադրիչները պատ են կազմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։

Ավելին, Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաև դատավորի փաստաբաններըԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և Բարձր դատարանը մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։ Օրենքով սահմանվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել։ Տվյալ դեպքում Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմինն Արդարադատության նախարարությունն է, որը ՍԴ-ի որոշումից հետո չի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ վերանայման հարցով, այլ դիմումը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը։

Արդյունքում Դավիթ Հարությունյանի գործը այս պահին ԲԴԽ-ում է եւ Դատավորի կողմից ՀՀ ԲԴԽ է ներկայացվել պատճառաբանված միջնորդություն` իր դիմումի քննությունը բանավոր, դռնբաց դատական նիստում անցկացնելու վերաբերյալ:

Սակայն ԲԴԽ-ն նիստը ամցկացնում է դռնփակ եւ հիմա այս պահին դատավորի փաստաբանական խումբը գտնվում է ԲԴԽ-ի դիմաց պահանջելով բացել ԲԴԽ նիստերի դահլիճի դռները եւ նիստը ամցկացնել հրապարակային։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս