Հոկտեմբերի 5-ին ՆԳՆ-ից պաշտոնապես հայտնել էին, որ ձերբակալվել է Սյունիքի մարզի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ըստ ՆԳՆ-ի, Դավիթ Ղուլունցը ձերբակալվել է զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս ազատ է արձակվել։
ArmLur.am-ը կապ հաստատեց Դավիթ Ղուլունցի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ էին նրան ձերբակալել, ի՞նչ են պատճառաբանել և ինչպե՞ս ստացվեց, որ ազատ արձակեցին, սակայն վերջինս տարօրինակ պահվածք դրսևորեց և, ըստ էության, հերքեց ՆԳՆ-ի պաշտոնական տեղեկությունը։
«Ժողովուրդ ես նման հարցերի չեմ պատասխանում, ինձ ոչ ձերբակալել են, ոչ էլ, հաջողություն»,- ասաց նա։
Երբ պնդեցինք, որ ՆԳՆ-ից պաշտոնապես հաստատել են ձերբակալության մասին տեղեկությունը, ինչու է հիմա հերքում, Դավիթ Ղուլունցը անջատեց հեռախոսը։
Քրիստինա Մուշեղյան