Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի ծառահատումների դեմ ՆԳՆ ոստիկանության ծառայողների պայքարը շարունակական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտվում ու նաև կանխվում են բնությանը հասցված վնասի դեպքերը:

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Տավուշի մարզի պարեկները: Նրանք Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում ակնհայտ նկատվել է փայտանյութ: Բերդ քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Այգեձոր բնակավայրի վարչական տարածքի անտառից:

«ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հոկտեմբերի 6-ին ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ նրանք պարզել են, որ Քարահունջ գյուղի բնակիչը Վարարակն գետի ափին ծառեր է հատել: Քարահունջցի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ բենզասղոցով գետի ափից ուռենիներ է հատել:

Այս դեպքով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:




Լրահոս