ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղ պայմաններում զոհվածների գործերը չեն բացահայտվում. Փաշինյանը խաբել է. Մաս 227. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2019 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննչական կոմիտեն ջանքեր կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. նման պայմանավորվածություն եղել է»։

Բայց իրականում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն։ Զոհերի հարազատները այս ընթացքում բազմիցս բողոքի ակցիաներ են արել, հավաքվել են եւ Աժ-ի եւ Կառավարության դիմաց եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որեւէ արդյունք չկա․ ունեցել են մի քանի հանդիպում ՔԿ-ում, դատախազությունում, սակայն անարդյունք։

Միաժամանակ, բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը, ցավոք, քիչ չէ։ Համաձայն դատախազության՝ News.am-ի հարցման պատասխանի, 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ եւ ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 2022-ին գրանցվել է 64 դեպք, սակայն ոչ թե 7 ամիսներին, այլ՝ 12։ Նույն թվականին եւս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետեւանքով։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք։

19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ բռնկվեց, որի հետեւանքով զոհվեց 15 զինծառայող։ Քննությունն այն մասով է, թե ինչպես պատահեց հրդեհը, ով բենզինը բերեց, ով լցրեց եւ այլն, սակայն պատշաճ բացատրություն չտրվեց, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը զինվորներին պահում խրճիթային պայմաններում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս