Իրանը «Դիմադրության դաշնագիր» է մշակում․ ռազմական օգնություն կտրամադրվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից որևէ մեկի նկատմամբ հարձակման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը օրինագիծ է մշակում մի քանի երկրների և Մերձավոր Արևելքում ազատագրական շարժումների հետ «Դիմադրության դաշնագիր» կնքելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Ըստ «Դիմադրության դաշնագիր»-ի նախատեսում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից ցանկացածի վրա հարձակման դեպքում:

Պայմանագրով նախատեսվում է նաև օպերատիվ շտաբի ստեղծում՝ ռազմական գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար։




Լրահոս