Armenian text to speach

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունը ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։ Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- ասել է Ուշակովը։




Լրահոս