Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Արամե մյուզիք հոլ» ակումբից տղամարդ էին տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկաններն ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Ա․Արևշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նշված միջադեպի գործով հայտնի ՌԴ-ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է ձերբակալվել, ապա ազատ է արձակվել:
Ազատ արձակվելուց հետո քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ծեծի հատկանիշներով եւ մինչ օրս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չկա։
ArmLur.am լրատվականը դեպքի վայրում էր՝ հասկանալու, թե ինչ է կատարվում «Արամե մյուզիք հոլ»-ում, սակայն դեպքի վայրում ArmLur.am-ը պարզեց, որ հայտնի երգչի ակումը միջադեպից հետո իրավապահները կապարակնքել են, ու ինչպես տարածքում գտնվող անձիք էին ասում, դեպքը բավականին լուրջ է եղել ու դեպքից հետո ակումբը փակել են:
Ըստ ականատեսների՝ երգիչը հաճախ է գալիս ակումբ, սակայն դեպքից հետո չեն տեսել երգչին: Փաստ է մեկ բան՝ հայտնի երգչի ակումբից դանակահարված քաղաքացու են տարել հիվանդանոց, իսկ մինչ օրս որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ: Ուստի հարց է առաջանում՝ ում են փորձում փրկել իրավապահները՝ հայտնի պաշտոնիայի որդո՞ւն, թե՞ երգիչ Արամեին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան