Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի ու Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան ելնում է նրանից, որ դրա համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը

«Մենք ելնում ենք նրանից, որ այս բոլոր բարդ հարցերի համապարփակ կարգավորման հիմքը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ասել է Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը և Ռուսաստանի դրական դերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։




Լրահոս