Հոկտեմբերի 7-ին` ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում:
Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։
Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
Դեպքի վայր է մեկնել ևս 2 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը, ԲԱՎ հերթապահ խումբը, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը և հերթապահ հոգեբանը։
Ժամը 13.20-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս 4 մարտական հաշվարկ և 1 ԲԱՎ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։