Գիրք կոչ` հանուն արդարության և Ռուբեն Վարդանյան մարդու ազատության. կայացել է «Ռուբենը» գրքի շնորհանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան Երևանում կայացավ Ռուբեն Վարդանյանին նվիրված գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այն գիրք կոչ է` հանում արդարության և Ռուբեն Վարդանյան մարդու ազատության։

Գրքում հեղինակներ Վլադիսլավ Գասումյանովը և Ալինա Գասումյանովան ցանկացել են ցույց տալ ոչ թե այն, թե ինչ գործեր է արել Ռուբեն Վարդանյանը, այլ այն, թե ինչու է արել այդ ամենը։

Շնորհանդեսի ընթացքում գրքի թարգմանիչ Նարինե Կռոյանը նշեց, որ գրքի թարգմանչական ընթացքն իրեն մեծ բավականություն է պատճառել։

Խոսելով գրքի թարգմանչական աշխատանքի մասին՝ նա նշեց, որ սկզբում հպարտություն է զգացել` թարգմանելով գիրք մի մարդու մասին, ով աշխարհի որդին է, մարդ, ով երբեք չի նահանջել։

«Կարծում եմ՝ նա Արցախ գնաց, քանի որ իր առաքելությունն էր համարում լինել այնտեղ, որտեղ իր կարիքն ունեն», – ասաց թարգմանիչը և հավելեց. «Գրքի վերջում հասկացա, որ նա մեզ մեկ խորհուրդ է տալիս։ Այն է` գալու է մի օր, երբ յուրաքանչյուրս սկսելու է հավաքել քարեր` կառուցելուու մեր աշխարհը»։

Նշենք, որ գրքի բնօրինակը ռուսերեն է, և շնորհանդեսը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ Մոսկվայում։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս