ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման։




Լրահոս