Էրդողանի մայրը մահացել է սխալ բուժման հետեվանքո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մորը՝ Թենզիլե Էրդողանին սխալ բուժում էին նշանակել։ “Վարչապետի մայրը ենթարկվել է լաբորասկոպիկ վիրահատության։ Այս մեթոդն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ հիվանդին պետք է դուրս գրեն 24 ժամվա ընթացքում։ Այդ դեպքում ինչո՞ւ էին պարոն վարչապետի մորը 5 օր շարունակ պահում հիվանդանոցում բժիշկիների խիստ հսկողության տակ։ Յուրաքանչյուր հիվանդի նման հսկողության տակ չեն վերցնում։ Դա ունի իր չափորոշիչները։ Ո՞րն էր վարչապետ Էրդողանի մոր մահվան պատճառը։ Մարմինը դիահերձե՞լ են, թե՞ ոչ”,– ասել է  ընդիմադիռ պատգամավոր Օհրան Դյուզգունը:Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայրը մահացել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին 82 տարեկան հասակում։ Իր կյանքի վերջին օրերը Թենզիլե Էրդողանը անցկացրել է հիվանդանոցում, որտեղ ավելի վաղ ենթարկվել էր լեղապարկի վիրահատության։ 




Լրահոս