Թիվի 5-ը գրում է. ««Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
15 հոկտեմբերի 2020, օր 19-րդ
Շարունակվող թեժ մարտերի ժամանակ, ինչու՞ էին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները շտապում բարձագույն պարգևներ շնորհել։
Այդ ի՞նչ խիստ անհրաժեշտություն էր, որ Արայիկ Հարությունյանը հենց այդ օրերին գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում:
Նրանից ետ չմնալով էլ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացնում գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու համար:
Գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելով Փաշինյանը չկարողացա՞վ լռեցնել Օնիկ Գասպարյանին, որ հետո նույն Փաշինյանի հրաժարականը պահանջեց:
Ինչու՞ էր Փաշինյանը բոլոր հարցազրույցներում «կարմիր գծի» նման տանում «հայկական կողմը միշտ պատրաստ է եղել փոխզիջման, իսկ ադրբեջանականը՝ հրաժարվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում