Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 2 տասնամյակ առաջ` հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները և 1996-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Տանկային ստորաբաժանումները ցամաքային զորքերի անբաժանելի մասը և հիմնական հարվածային ուժն են:

Անվիճելի է, որ հայ տանկիստներն անցել են երկար և փառավոր ուղի: Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել ինչպես Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, այնպես էլ Արցախյան պատերազմի ժամանակ, որի ընթացքում իրենց գրագետ մարտավարության շնորհիվ հայ տանկիստները կարողացել են ոչ միայն վարել բազում նշանակալից մարտեր, այլև նվազագույնի հասցնել սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախյան ազատամարտի տարիներին հայկական տանկային ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` թե հարձակման, թե պաշտպանության առումով:

Արցախյան պատերազմի զրկանքներն ու դժվարությունները կրած հայ տանկիստները ստանձնեցին նորաստեղծ հայկական բանակի առաջին զինվորների ուսուցիչների պատվաբեր պատասխանատվությունը: Եվ այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ մեր զինված ուժերն ունեն մարտունակ և կայացած տանկային զորքեր: Կան նաև վերանորոգման համապատասխան գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի և այլ զրահատեխնիկայի վերանորոգման ու արդիականացման աշխատանքներ: Շարունակելով Արցախյան ազատամարտի հաղթական ավանդույթները՝ հայ տանկիստներն իրենց հիանալի են դրսևորում նաև այսօր:

 

 




Լրահոս