Շուշան Պետրոսյանը «փրկում է» կառավարության պատիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես որևէ բանի համար պարտավորված չեմ զգում: Բայց շատ իրատես լինելով եւ շատ հստակ հասկանալով մեր այսօրվա պրոբլեմները, մեր աշխարհագրական դիրքը, թե ովքեր են մեր հարեւանները՝ ես կարծում եմ, որ այդ մասին այսօր բարձրաձայնելը դավաճանություն է»:

Շուշան Պետրոսյան, «Առավոտ»

Այսպիսով, Շուշան Պետրոսյանը դավաճանություն է համարում ՀՀ Կառավարության հրաժարականի պահանջը: ՀՀԿ-ական պատգամավորը, երևի, ՀՀ սահմանադրությանն այդքան էլ լավ ծանոթ չէ և չգիտի, որ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն անվստահություն հայտնել կառավարությանը։

Այդ երբվանի՞ց սահմանադրական իրավունքից օգտվելը դարձավ դավաճանություն։ Բա սահմանադրությունն էլ ինչի՞ համար է գրվել, կամ ու՞մ համար։ Եվ եթե դա դավաճանություն է, ապա ո՞րն է այդ դեպքում հայրենասիրությունը՝ սահմանադրությունը խախտե՞լը, իշխանությունների նման գործելաո՞ճը, երկիրը նման վիճակի հասցնե՞լը։

Արդյոք դավաճանություն չէ՞ այն, որ ՀՀ այս կառավարության օրոք օտարերկյա ներդրումները նվազել են շուրջ 35.3 տոկոսով, աղքատության ցուցանիշը հասել է 33 տոկոսի, իսկ ՀՀ արտաքին պարտքը հատել է 4 միլիարդի սահմանը: Էլ չենք խոսում արտագաղթի ցուցանիշների մասին: Թե՞ Շուշանի համար գլխավորը ՀՀԿ-ական գործիչների բարեկեցությունն է, երկրի հերն էլ «անիծած»:

Կարեն Վարդանյան




Լրահոս