![](https://armlur.am/wp-content/uploads/2024/10/v4y2el2f6vzpvfmmp58er6e8beibstyg.jpg)
Հայաստանում պլաստիկը դարձել է «սև աղվես» և՛ անձնագրայիններում, և՛ ՄՌՈւ-ներում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում վերջերս Հաշվառման-քննական ստորաբաժանումներ դարձած ՄՌՈւ-ներում պլաստիկի դեֆիցիտի պատճառով վարորդական վկայականների տրամադրումը գրեթե մեկ ամիս ձգվում է։
Այսինքն, եթե առաջ քննությունից հետո մի քանի ժամվա ընթացքում միանգամից պլաստիկից վարորդական վկայական էիր ստանում, այժմ պետք է սպասես օրերով։
Նույն խնդիրն է նաև ՀՀ Անձնագրային ստորաբաժանումներում, որտեղ ID-ի քարտ ստանալը պատուհաս է դառնում քաղաքացիների գլխին։ ID ստանալու համար էլ անհրաժեշտ է լինում սպասել 21 օր՝ 15 աշխատանքայի օր։
ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այո’, նման խնդիր կա, այն առաջիկայում կլուծվի։