
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը Թեհրանը համարում է Վաշինգտոնի գլխավոր թշնամին և ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այդ մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում:
Հարցին, թե որ երկիրն է նա համարում Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդը, Հարրիսն ասել է.
«Կարծում եմ՝ ակնհայտ է․ դա Իրանն է, Իրանի ձեռքերին ամերիկացիների արյուն կա»:
Հարցին, թե արդյոք ինքը ռազմական գործողություններ կձեռնարկի, եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, Հարիսը պատասխանել է.
«Ես հիմա չեմ պատրաստվում հիպոթետիկ հարցերի մասին խոսել»: