ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ հանցագործության դեպք է տեղի ունեցել 2023 թվականին և ի՞նչ աստիճանի ծանրության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների քանակը՝ ըստ հանցատեսակների։

Այսպիսով, 2023 թվականին գրանցվել է ընդհանուր 40․666 հանցագործություն, որից ոչ մեծ ծանրության է 18․905-ը, միջին ծանրության՝ 13․913-ը, ծանր՝ 6․169-ը, առանձնապես ծանր՝ 1․679-ը։

Հանցագործությունների ընդհանուր քանակից կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 94 դեպք։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 37․612, ինչը փաստում է, որ 2023 թվականին հանցագործությունների թիվն աճել է 3․054-ով։

2023 թվականի տվյալների համաձայն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 7․138 դեպք, այդ թվում՝ 1․187 սպանություն, որից առանց հանկարծամահերի գրանցվել է 55 դեպք։

Սպանության փորձ տեղի է ունեցել 65 անգամ, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 19, իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 1․062 դեպք, որից 240-ը ծանր։

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը 2023 թվականի տեղի է ունեցել 176 անգամ, որից 98-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս