Երեկ ժամը 12:57-ին «Դոմուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել՝ 16:11-ին, սակայն մինչ այժմ մոխրի վերածված առևտրի կենտրոնի շենքը մխում է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե բռնկված հրդեհից հետո, ինչ իրավիճակ է «Դոմուս» առևտրի կենտրոնի ներսում։
Հրդեհի ականատեսները ArmLur.am-ի հետ զրույցում համաձայնեցին պատմել տեսածը միայն ոչ տեսախցիկի դիմաց։ Արձանագրեցինք, թե ինչ է կատարվել հրդեհի բռնկման պահին, արդյոք պայթյուն հնչել է, թե ոչ։ Ականատեսների պատմություններն՝ առանց մեկնաբանության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան