
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում սկսել են բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում