Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ Քննչական կոմիտեի նախագահ Ա․ Քյարամյանի հրամանով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով Քննչական կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանից հետո պաշտոնանկ կարվի Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը