
«Զանգեզուրի միջանցք»-ի թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե, նախագահը յուրաքանչյուրի հետ հանդիպել է կես ժամ, ուստի, կարծիքների փոխանակում է եղել, հավանաբար, շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի թեման»,- ասել է Պեսկովը: