
Հայաստանը ներկայացնող Զորիկ Հովհաննիսյանը դարձել է Աստանայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնության մինչև 15 տարեկանների չեմպիոն։
Արմավիրցի մարզիկը 29-32 կգ քաշային կարգում երկու հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 9-0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին։
15 տարեկանների պայքարում 35 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը։