![](https://armlur.am/wp-content/uploads/2024/10/l-0x0wh-1200x699z-0.6552.jpeg)
Ադրբեջանի Միլի մեջլիսը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել:
Այսօր Ադրբեջանի խորհրդարանի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Միլի մեջլիսի միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբերի ղեկավարների ընտրության մասին» որոշման նախագիծը: Դրանում Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ստեղծման հարցն արտացոլված չէ:
Ադրբեջանի խորհրդարանի Ֆրանսիայի հետ կապերի հարցերով աշխատանքային խումբը վերջին նիստում դադարեցրել է գործունեությունը: