Թիվի 5-ը գրում է. «Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
17 հոկտեմբերի 2020, օր 21-րդ
Ինչու՞ Փաշինյանը համատարած զորահավաքի փոխարեն՝ շարունակում էր կամավորագրելու կոչ անել՝ հայտարարելով, թե գնում եք այնտեղ ձեր ննջարանները պաշտպանելու։
Պատերազմի այդ թեժ օրերին, ի՞նչ ուղերձ էր փոխանցում Արցախի նախագահը՝ ֆեյսբուքյան էջի հետնապատում տեղադրելով դիրքերում իր սուրճ խմելու նկարը, երբ ադրբեջանական վերահսկողության տակ էին անցել մի շարք գյուղեր, նաև Վարանդա քաղաքը, երբ Շուշին ու Ստեփանակերտն ավելի հզոր միջոցներով էին հարվածում։
ԻՆչու՞ Փաշինյանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ արդեն թշնամին հարվածում էր Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ: Ինչու՞ նա թույլ տվեց, որ փակվի Սոթք-Քարվաճառ ճանապարհը:
Մանրամասները՝ Թիվի 5-ի տեսանյութում: