Դերասանուհի Լիա Զախարյանը իր հանգիստը անցկացնում էր Դիլիջանում ընկերների հետ:
Դերասանուհին հանգստից լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում և գրել.
«Մենք՝ հենց բնակիչներս այս սրբազան հողի, ունենք մեր առաքելությունը պահպանելու մեր հայրենիքն ու բնությունը՝ ինչպես տեսանելի թշնամուց, այնպես էլ անտեսանելի թշնամուց
Մի բան, որը կարող է աղտոտել մեր բնությունը, անհանգստացնել մեր վեհ սարերին և հնազանդ բլրակներին համարվում է մեր թշնամին:
Եվ ավելի խորը մտածելով և վերլուծելով հասկանում ես, որ էլ ով է փչացնում այս գեղեցիկ կտավը, եթե ոչ հենց դու, եթե ոչ հենց մենք!
Պետք է պահպանենք մեր բնությունը,այն նույնպես մեր պատմության, մեր ինքնության մի մասն է»:
Լիլիթ Նալբանդյան