աճուրդի է հանելու սեփական ժամանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Քոլին Ֆերթը աճուրդի է հանելու սեփական ժամանակը,- հայտնում է People պարբերականը: Աճուրդի մասնակիցը, որը պատրաստ կլինի ոչ մեծ գումար ներդնել, կկարողանա մասնակցել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Լոս Անջելոսում կայանալիք Tinker, Tailor, Soldier, Spy, (“Հնակարկատ, դերձակ, զինվոր, լրտես” ) ֆիլմի պրեմիերային, որը Քոլին Ֆերթի վերջին աշխատանքն է: Ֆիլմը ստեղծվել է Ջոն Լե Քարրեի նույնանուն լրտեսական վեպի հիմա վրա: Գիրքը հրատարակվել էր 1974 թվականին: Ֆիլմում նկարահանվել են Գարի Օլդմանը, Թոմ Հարդին, Սվետլանա Խոդչենկովան եւ Կոստանտին Խաբենսկին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում: Սեպտեմբերի կեսերին ֆիլմը վարձույթի է հանվել Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի սկզբին:




Լրահոս