Հայրիկյանը օմբուդսմենին «նախանձ լակոտ» անվանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու  իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հրապարակած զեկույցում անդրադարձել էր  նաև Պարույր Հայրիկյանի բուժման համար պետության կողմից տրված և մեծ աղմուկ հանած 20 մլն 500 դրամին:

ՄԻՊ-ն իր զեկույցում գրել էր. «Մտահոգիչ է անձի՝ արտերկրում բուժումն իրականացնելու համար անհամաչափ մեծ գումարների տրամադրումը՝ հաշվի առնելով բուժօգնության կարիք ունեցող բազմաթիվ այլ անվճարունակ անձանց առկայությունը: Բանն այն է, որ Նախարարության առաջարկությամբ ՀՀ կառավարությունն ընդունել էր 2013թ. մարտի 28-ի թիվ  N 291-Ա որոշումը, համաձայն որի պահուստային ֆոնդի հաշվին Նախարարությանը տրամադրել էր 20 մլն 500 հազ. դրամ` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: Կառավարության այս որոշումն առաջացրել էր լրատվամիջոցների ու հասարակության լայն զանգվածի դժգոհությունը:

Նշենք, որ 2013թ. hունվարի 31-ին տեղի ունեցած մահափորձի արդյունքում Պարույր Հայրիկյանն աջ անրակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:  Հավելենք նաև, որ Նախարարությունը հանդես էր եկել Կառավարության կողմից Պ. Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար նման զգալի գումարի տրամադրման առաջարկությամբ՝ հաշվի առնելով Պ. Հայրիկյանի «ունեցած նշանակալի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անկախության կայացման և երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում»: Այնուամենայնիվ, պարզ չեն Հայաստանի անկախացման և ժողովրդավարության ամրապնդման գործում ավանդ ունենալու  չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում անձի բուժումն իրականացնելու նպատակով կարող են նման զգալի գումարներ տրամադրվել՝ հաշվի առնելով, որ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 45.000 դրամ, իսկ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. չորրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է եղել ընդամենը 56.2 հազար դրամ»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  ծանոթ չէ զեկույցին: Եվ երբ զեկույցից մեջբերեցինք Հայրիկյանին վերաբերող հատվածը, ԱԻՄ առաջնորդն ասաց. «Խորհուրդ կտամ որևէ մեկին հաշվի առնել, որ Հայրիկյանը 4 տարի աշխատել է  անվճար մարդու իրավունքի պաշտպան որևէ նորաթուխից առաջ: «Հայրիկյանը համարել է՝ որևէ մեկը պետության տերն է, և պետությունը պարտավոր է սպասարկել նրան, եթե պետության մեղքով, մասնավորապես՝ ուժային կառույցների անկարողության պատճառով քաղաքացուն վնաս է հասցվել»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Ըստ նրա՝ եթե որևէ մեկը բողոքում է, որ պետությունը կատարել է իր պարտքը քաղաքացու հանդեպ, նշանակում է լինել բարդույթավորված  ու նախանձ լակոտ կամ, ինչպես Արամ Աբրահամյանն էր ասում, վայրահաչող տականք:




Լրահոս