ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է կվադրոբերների հարցը՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև Կրեմլում բանակցություններին սպասելիս։
«Ձեզ մոտ կվադրոբերներ կա՞ն»,- հարցրել է Լավրովը իր հայ գործընկերոջը։ Հավելել է․ «Երեխաները շուն են ձևանում։ Սա ամենակարևոր լուրերից է։ Կենդանիների նման են քայլում»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին՝ այն անվանելով նորույթ։
Իր հերթին զրույցին ներկա ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց բնորոշում են որպես «գենդեր»։
Կվադրոբերները նոր երիտասարդական շարժում է, որի ներկայացուցիչները տեղաշարժվում են չորս ոտքի վրա և ընդօրինակում կենդանիների շարժումները։
Հայկական կողմի համար գուցե սա նորմալ է, սակայն սա որպես ծաղրանք կարելի է դիտարկել։ Այսինքն, 2 երկրների Արտաքին գործերի նախարարներ քաղաքական կամ գործընկերային որևէ թեմա չունեն խոսելու, խոսում են կվադրոբերներից, նոր գենդերից, բայց ոչ քաղաքական թեմայից։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան