Բայդենը և Նեթանյահուն քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև այսօր հեռախոսազրույց է սպասվում: Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Սպասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի Իրանին հարվածելու ծրագրերը:

Հիշեցնենք, որ օրերս Բայդենը հայտնել է, որ Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես պատասխանի Իրանի կողմից իր ուղղությամբ 180 բալիստիկ հրթիռների գիշերային արձակմանը, որի հետևանքով վնասել են իսրայելական որոշ ավիաբազաներ:

Մինչդեռ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումը շարունակելու մտադրություն չունի՝ Իսրայելին նախազգուշացնելով, որ որևէ պատասխան քայլ կստանա շատ կոշտ արձագանք:




Լրահոս